ԲԴԽ ընտրության շուրջ տարակուսանքը մտահոգիչ է․ Մակունց

Իշխանության մյուս ճյուղերը չեն կարող իրենց թույլ տալ միջամտել դատավորների ընդհանուր ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությանը։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Այն տարակուսանքը, որ մենք երեկ և այսօր տեսնում ենք մամուլում, քաղաքացիական հասարակության կողմից և առանձին գործիչների կողմից, ինձ համար իսկապես մտահոգիչ է»,- ասաց իշխանական խմբակցության ղեկավարը։