Ազգային ժողովին մեղադրում էին պարապուրդի մեջ․ «Իմ քայլի» պատգամավորը ներկայացրել է 6-7 ամիսների աշխատանքը

Ազգային ժողովի իշխող խմբակցության ներկայացուցիչներն այսօր ըստ հանձնաժողովների պատմեցին, թե ինչ աշխատանքներ են տարել այս 6-7 ամիսների ընթացքում։ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի զեկույցից հայտնի դարձավ, որ ինչպես նախկինում, հիմա էլ ԱԺ-ում քննարկված հարցերի գերակշիռ մեծամասնությունը կառավարության նախաձեռնություններն են։
«Դա բնական է։ Միշտ այդպես եղել է, և միշտ այդպես պետք է լինի, որովհետև գործադիրն ինքն ավելի շատ է առնչվում այդ պրակտիկ խնդիրներին, ու խնդիրներն ու լուծումները իրենք ավելի շուտ են տեսնում, քան պատգամավորները»,- արդարացրեց Թունյանը։