Ռեփեր Ար Քելին ձերբակալվել է մանկական պոռնոգրաֆիայի պատճառով

Ռեփեր Ար Քելին ձերբակալվել է մանկական պոռնոգրաֆիայի պատճառով

Չիկագոյում ձերբակալել են ամերիկացի երգիչ Ար Քելիին սեռական բռնության, ինչպես նաև մանկական պոռնոգրաֆիա պահելու և արդարադատությանը խոչընդոտելու նոր մեղադրանքների համար, հայտնում է AP-ն։ Քելին ձերբակալվել է շան հետ զբոսնելու ժամանակ։ Նոր մեղադրանքը 13 կետ է ներառում։ Իլինոյս նահանգի հյուսիսային օկրուգի դատախազության մամուլի քարտուղար Ջոզեֆ Ֆիտցպատրիկի խոսքով՝ գործի մանրամասները պաշտոնապես կհաղորդվեն ավելի ուշ։ «Մեղադրական ակտը ներառում է մեղադրանքներ մանկական պոռնոգրաֆիայի, անչափահասների գայթակղելու, ինչպես նաև արդարադատությունից խուսափելու վերաբերյալ»,- հայտարարել է Ֆիտցպատրիկը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չիկագոյում դատախազությունը սեռական բնույթի 11 նոր մեղադրանք է առաջադրել ամերիկացի հայտնի կատարող Ար Քելիի դեմ։ Դատարանում նիստի ընթացում, որը տեղի է ունեցել հունիսին, երգիչը հայտարարել է, որ չի ընդունում իր դեմ առաջադրված մեղադրանքները։ Ընդհանուր առմամբ, նրա դեմ սեռական բռնության վերաբերյալ 21 մեղադրանք է առաջադրվել։