Բրազիլիայի նախագահը որդուն առաջարկել է դեսպան դառնալ ԱՄՆ-ում

Բրազիլիայի նախագահը որդուն առաջարկել է դեսպան դառնալ ԱՄՆ-ում

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն հայտարարել է, որ առաջակել է որդուն՝ Էդուարդոյին, դառնալ դեսպան Միացյալ Նահանգներում՝ ընդգծելով իր ընտանիքի ազդեցիկ դերը երկրի դիվանագիտության և ներքին քաղաքականության որոտում, տեղեկացնում է Reuters-ը։ Էդուարդո Բոլսոնարոն, որը դաշնային կոնգրեսական է, լրագրողներին ասել է, որ կհամաձայնի։ Նրա հայրն ասել էր, որ նշանակումը կախված կլինի որդու որոշումից։ Նա հավելել է, որ վերջնական նշանակումը կախված է հոր և արտաքին գործերի նախարար Էռնեստո Արաուժոյի հետ խոսակցությունից։ Էդուարդո Բոլսոնարոն նախագահի չորս որդիներից երրորդն է և հոր խորհրդականն է արտաքին հարաբերությունների հարցերում։ Հոկտեմբերին հոր ընտրությունից հետո Էդուարդո Բոլսոնարոն նրա առաջին հանձնակատարներից էր Վաշինգտոնում, որտեղ հանդիպել է Թրամփի փեսայի՝ նրա խորհրդական Ջարեդ Քուշների հետ և նկատվել է «Թրամփ-2020» կեպիով։