S-400-ները կշրջապատեն Սիրիան

S-400-ները կշրջապատեն Սիրիան

Ռուսական S-400-ների առաջին մարտկոցը Թուրքիան մտադիր է տեղադրել Սիրիայի հետ սահմանին, գրում է Milli Gazete-ն։ Նշվում է, որ իշխանությունները մանրամասն ուսումնասիրել են տեղանքը և որոշել համակարգերը տեղադրել Բիրեջիք շրջանում՝ Շանլըուրֆա քաղաքի մերձակայքում։ Այդ վայրը թուրք-սիրական 911 կմ երկարությամբ ձգվող սահմանի հենց կենտրոնն է։ Դրանից հարավ գտնվում է Սիրիայի Հալեպ նահանգը։ Երկրորդ մարտկոցը, ենթադրաբար, կտեղակայվի Մերսինի տարածքում կամ Հաթայ շրջանում, որը ևս սահմանակից է Հալեպին։