Ես փրկիչների, բարի թագավորների չեմ հավատում. ինձ չեմ կարող ներել, եթե այդ մասին չբարձրաձայնեմ

«Մամուլի հետ սուրճ» հաղորդման հուլիսի 12-ի հյուրը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն է։ Մեր զրուցակիցն անդրադարձավ իրենց քաղաքական ուժին ուղղված քննադատություններին, նշեց, որ ի տարբերություն ներկա և նախկին իշխանությունների՝ իրենք չունեն մեդիա ռեսուրսներ և արդեն սովորել են իրենց ուղղված հակաքարոզչությանը.«Մի փուլում ես բավականին ծանր էի տանում, որովհետև քաղաքականություն մտնելու համար շատ բան եմ զոհաբերել։ Քաղաքականությունը ընկալում եմ որպես ծառայություն հայրենիքին, բնականաբար չէի սպասում, որ որևէ մեկը պետք է ինձ շնորհակալ լինի, բայց և չէի սպասում, որ մարդիկ այդչափ անադեկվատ պետք է վերաբերեն քննադատական խոսքին»։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում