Մեկ-երկու թեկնածուի մասին ենք խոսում, պետք չէ Արցախին նայել երևանյան կոշիկներից

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձել է Արցախում 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին։ Մեր զրուցակցի կարծիքով՝ մամուլը գրում է ընդամենը մի քանի թեկնածուների մասին, մինչդեռ այս ընթացքում ի հայտ կգան նոր ուժեր, նոր թեկնածուներ.«Հաճախ Արցախկին նայում ենք երևանյան կոշիկներից, 2 հոգու մասին խոսում»։ Թևան Պողոսյանը հույս հայտնեց, որ թեկնածուները կգան իրենց թիմերով, ծրագրերով ու արժեքային համակարգերով։ Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ ընտրությունները կլինեն խաղաղ, անկայունությունն անթույլատրելի է.«Հուսամ, որ այն բոլոր միավորները, որոնք կգրանցվեն ու կմասնակցեն ընտրություններին՝ կմասնակցեն ծրագրերի և ոչ անհատների քննարկմանը»։