Իրանում բրիտանական նավերի համար Լոնդոնը սպառնալիքի բարձրագույն մակարդակ է հայտարարել

Իրանում բրիտանական նավերի համար Լոնդոնը սպառնալիքի բարձրագույն մակարդակ է հայտարարել

Մեծ Բրիտանիայի իշխանությունները բրիտանական դրոշի ներքո գտնվող նավերի համար սպառնալիքի բարձրագույն մակարդակ են հայտարարել, որոնք անցնում են իրանական ջրերով։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Նշվում է, որ համապատասխան նախազգուշացումը բրիտանական նավերի անձնակազմի անդամներին հղվել է դեռևս հուլիսի 9-ին։ Զրուցակցի խոսքով՝ Լոնդոնը պատրաստ է պաշտպանել ծովում իր շահերը, սակայն փորձում է խուսափել Իրանի հետ հակամարտության սրացումից։