Իրանի ԱԳՆ-ն Բրիտանիային կոչ Է արել Ջիբրալթարում հնարավորինս արագ ազատել լցանավը

Իրանի ԱԳՆ-ն Բրիտանիային կոչ Է արել Ջիբրալթարում հնարավորինս արագ ազատել լցանավը

Թեհրանը Լոնդոնին կոչ Է անում հնարավորինս արագ վերացնելու լցանավի՝ Ջիբրալթարի (Պիրենեյան թերակղզու ափին Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածքի) իշխանությունների կողմից նախաձեռնված կալանումը: Այդ մասին հուլիսի 12-ին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։ «Մենք նաեւ պնդում ենք, որ անհրաժեշտ Է հնարավորինս արագ ազատել լցանավը, քանի որ այդ քայլը բոլոր կողմերի օգտին Է»,- մեջբերում Է IRNA գործակալությունը Մուսավիի խոսքը: Նա հավելել Է, որ հակառակ դեպքում «Մեծ Բրիտանիան ռիսկ Է անում ներքաշվելու վտանգավոր խաղի մեջ»: ԱԳ նախարարության ներկայացուցչի խոսքով՝ «փաստաթղթերը վկայում են, որ, ի հեճուկս կալանման օրինականության մասին Լոնդոնի հայտարարությունների, նման գործողություններն արդարացված չեն օրինական տեսակետից»: Կարեւոր հանգամանք Է այն փաստը, որ, Իսպանիայի ներկայացուցչի խոսքով՝Բրիտանիայի կողմից լցանավի կալանումը կատարվել Է ԱՄՆ-ի պահանջով»։