ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ նախատեսող փոփոխությանը

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ նախատեսող փոփոխությանը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հուլիսի 11-ին հավանություն Է տվել 2020 ֆինանսական տարա բյուջեին, որը նախատեսում Է սահմանափակիչ միջոցներ ռուսական սուվերեն պարտքի նկատմամբ՝ ամերիկյան ընտրական գործընթացին Ռուսաստանին վերագրվող միջամտության պատճառով: Նիստի հեռարձակումը վարել Է C-Span հեռուստաալիքը: Ուղղումն առաջարկել են Կալիֆոռնիայի նահանգից դեմոկրատներ Բրեդ Շերմանը եւ Մաքսին Ուոթերսը: «Այս ուղղումը նկատի Է ունենում իսկական, լուրջ պատժամիջոցներ Ռուսաստանի պետության դեմ եւ նախատեսում Է, որ ԱՄՆ-ի ոչ մի քաղաքացի չի կարող նոր գործարքներ կատարել ռուսական սուվերեն պարտքով: Այն նախատեսում Է նաեւ այդ պատժաիջոցների վերացման համար մեխանիզմ, եթե (ԱՄՆ-ի) վարչակազմը հանգի եզրակացության, որ Ռուսաստանը կարող Է չմիջամտել ամերիկյան ընտրություներին գոնե մեկ ընտրական ցիկլի ընթացքում, եւ եթե Կոնգրեսը համաձայնվի այդ եզրակացությանը»,- հայտարարել Է Շերմանը: «Մեզ անհրաժեշտ Է լուրջ մեխանիզմ, որպեսզի Ռուսաստանին պատժենք այն բանի համար, ինչ նա արել Է մեր նախորդ ընտրությունների հետ, եւ նրան կասեցնենք ապագա ընտրություններին միջամտելուց»,- պնդել Է նա: