Ինչն էր Փաշինյանի և Տուսկի համատեղ ասուլիսը չեղարկելու պատճառը. «Հրապարակ»

Ինչն էր Փաշինյանի և Տուսկի համատեղ ասուլիսը չեղարկելու պատճառը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Տուսկի հանդիպումը, ինչպես նախապես հայտարարվել էր, պետք է ամփոփվեր մամուլի ասուլիսով, որի ժամանակ երկու բանախոսներին հարցեր պետք է տրվեին։ Սակայն վերջին պահին կառավարությունում փոշմանել և չեղարկել էին հարցուպատասխանը՝ բավարարվելով ԶԼՄ-ների համար հայտարարությամբ։ Թե ինչու՝ չպարզաբանվեց։ Երեկ մեզ պատմեցին, որ ասուլիսը չեղարկելու պատճառն այն է, որ ինֆորմացիա են ունեցել, թե որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ տհաճ հարցեր են պատրաստել։ Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի, դատարանների հետ կապված, ուստի որոշել են խուսափել դրանցից։ Բայց տհաճ անակնկալներից խուսափել չհաջողվեց։ Փաշինյանին ու Տուսկին դրսում սպասում էին Քոչարյանի աջակիցները, որոնք «հականիկոլական» վանկարկումներով հանդես եկան, անգլերենով հնչեցրին, որ Քոչարյանը քաղբանտարկյալ է»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: