Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ավելի մտախոհ դարձել. «Իրատես»

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ավելի մտախոհ դարձել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը նախկին «էնտուզիազմը» չունի, ավելի մտախոհ է, էլ չի «ծեփում պատերին» ու «փռում ասֆալտին», ուղիղ եթերների մասին մոռացել է: «Ի՞նչ է եղել, հո հիվանդ չի՞»,- հարցրի «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության անդամներից մեկին։ «Սուր հայտարարություններ է անում` դժգոհ եք, հանգիստ է խոսում, էլի եք դժգոհ։ Ի՞նչ անի էդ մարդը»,- պատասխանեց մեր զրուցակիցը։ «Չէ, ուղղակի շատ «միապաղաղ» է անցնում այս մի քանի օրը, զարմանալի է»,- հակադարձեցի: «Երկրում չէր, եկել է արդեն ու տղամարդու իր խոսքը կասի»,- հայտնի ֆիլմի հերոսի պես կատակեց իշխանական մեծամասնության ներկայացուցիչը։ «Չասացիք, էլի, թե ինչու է փոխվել»,- էլի դժգոհեցի ու գնացի։ Այս «հույժ» կարևոր հարցում օգնության հասան կառավարության մեր աղբյուրները։ https://cdn2.img.armeniasputnik.am/images/1335/57/13355757.jpg Կառավարությունում էլ վերջին շրջանում տարբերություն են նկատում առաջվա և այսօրվա Նիկոլ Փաշինյանի միջև։ Ասացին, որ ավելի մտածկոտ է դարձել, երևի քիչ-քիչ ուզում է մտնել պաշտոնյայի «կաշվի» մեջ։ «Թե՞ օղակը շատ են սեղմում»,- սադրեցի։ «Երկիր ղեկավարելն ընդդիմության հանրահավաք վարել չէ, է՞»,- այս անգամ էլ իշխանության ներկայացուցիչը զայրացավ ու գնաց։ Թե ասա՝ ի՞նչ հարցրի, որ ջղայնացար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: