Մարիա Խաչատուրյանի դեմ առանձին գործ չի հարուցվել․ փաստաբան

Մարիա Խաչատուրյանի դեմ առանձին գործ չի հարուցվել․ փաստաբան

Փաստաբան Յարոսլավ Պակուլինն արձագանքել է ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերին այն մասին, որ Մարիա Խաչատուրյանի դեմ առանձին գործ են հարուցել, հաղորդում է «360» հեռուստաալիքը։ Նրա խոսքով՝ տվյալ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։ Նա հստակեցրել է, որ դեռևս ոչ մի գործ չեն հարուցել, այլ միայն առանձին վարույթ են սկսել։ «Հարազատների դիրքորոշումը պարզելուց հետո կորոշվի գործ հարուցելու հարցը»,-ընդգծել է Պակուլինը։ Նշվում է, որ հետաքննության աշխատակիցները նյութեր են առանձնացրել «Խոշտանգում», «Սեռական բնույթի բռնի գործողություններ» և «Սեռական բնույթի գործողությունների հարկադրում» հոդվածներով։