Սահմանապահ գյուղեր-ՊՆ համագործակցությունն ու հեռանկարայնությունը

Սահմանապահ գյուղեր-ՊՆ համագործակցությունն ու հեռանկարայնությունը

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Այսօր հանրային կառավարման մասնագետներ Սոսի Թաթիկյանի և Հովհաննես Ավետիսյանի հետ Պաշտպանության նախարարության համալիրում հանդիպեցինք ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավար Դավիթ Տոնոյանի հետ։ Նախարարի հետ մանրամասն քննարկեցինք բանակ-սահմանապահ բնակավայրեր արդյունավետ համագործակցության ուղիների, օրենսդրական կարգավորումների, խոչընդոտների և դրանց հաղթահարման ուղիների մասին։ Սահմանապահ բնակավայրերում օդի պես անհրաժեշտ է ներդրումներ ներգրավել։ Դրանց արդյունավետության համար հարկային արտոնությունները բավարար չեն։ Առաջիկայում ներդրումային ծրագրերի վերաբերյալ կհանդիպենք գործարարների և համայնքապետերի հետ։ Խոսակցության առարկան Պաշտպանության նախարարության հետ հնարավոր համագործակցությունն է, որի շնորհիվ սահմանապահ բնակավայրերում ներդրումների խրախուսումն ու հաջողությունը կարող ենք երաշխավորված համարել, բայց որ ամենակարևորն է՝ գյուղական բնակավայրի բնակիչների, առավելապես կանանց, զբաղվածությունն է։