Թրամփի պատճառով Մեծ Բրիտանիայի դեսպանի հրաժարականից հետո մյուս դիվանագետները նյարդայնացել են. WP

Թրամփի պատճառով Մեծ Բրիտանիայի դեսպանի հրաժարականից հետո մյուս դիվանագետները նյարդայնացել են. WP

ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դերոքի գաղտնի նամակների մամուլում հայտնվելուց հետո, նա հրաժարական տվեց: The Washington Post-ի տվյալներով, միջադեպը դեսպանատներում նման փաստաթղթերի հասանելիության սահմանափակման վերաբերյալ քննարկումների պատճառ է դարձել: Նշվում է, որ Վաշինգթոնում Դերոքի «կայծակնային հրաժարականը» ստիպել է նյարդայնանալ արտասահմանյան դիվանագետներին, որոնց վճարում են անկեղծ գնահատականների համար, որոնք նրանք ուղարկում են հայրենիք: Դեսպանատներում քննարկումներ են սկսվել դիվանագիտական հեռագրերի հասանելիության սահմանափակման և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի գնահատականների տոնը մեղմելու վերաբերյալ: Ըստ անանուն եվրոպացի դիվանագետի, բոլորն «անկեղծորեն ցնցված են» Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ կատարվածից: Դերոքը հրաժարականի մասին իր հայտարարության մեջ նշել է, որ ներկա իրավիճակում նա չի կարող «կատարել իր դերը», ինչպես որ ինքը կցանկանար: Միևնույն ժամանակ, շատ դիվանագետներ Բրիտանիայի դեսպանի գաղտնի նամակներում տեղ գտած գնահատականները համարել են չափից դուրս «անկեղծ» և խոստովանել, որ իրենք ուրիշ բառեր կօգտագործեին: Շատ դիվանագետներ մտահոգված են, թե որքան անկեղծ կարող են լինել գաղտնի փաստաթղթերում: Եվրոպացի մեկ այլ դեսպանի խոսքերով, այդպիսի հեռագրերի հասանելիություն ստանում են այնպիսի մարդիկ, որոնք դա չպետք է ունենան, և այդ կապակցությամբ պետք է միջոցներ ձեռնարկվեն: