Մահացու փոթորիկ հունական կղզում

Մահացու փոթորիկ հունական կղզում

Հունաստանի հյուսիսային շրջանում տեղի ունեցած ուժեղ փոթորիկի արդյունքում զոհված 6 հոգուց բացի, ավելի քան հարյուր մարդ վիրավորվել է, նրանց մեծ մասը ծառերի և այլ օբյեկտների ընկնելու պատճառով։ Հալկիդիկի կղզում աղետի հետևանքով առաջացած վնասը վերացնելու համար հունական իշխանությունները որոշել են գործի դնել բանակը։ Մասնավորապես, ուղարկվել է հատուկ սարքավորում։ Բացի այդ, բնակավայրերը, որոնք մնացել են առանց լույսի, կստանան այնպիսի գեներատորներ, որոնք կաշխատեն մինչև էլեկտրաէներգիա վերականգնումը։ Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պեցասը խոստանում է, որ հոսանքը կվերականգնվի ոչ ուշ, քան հուլիսի 13-ը։ https://www.youtube.com/watch?v=bWSW92p3sTE&feature=youtu.be