Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Զելենսկիի հետ

Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Զելենսկիի հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Հեռախոսազրույցը կայացել է ուկրաինական կողմի նախաձեռնությամբ, հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Կողմերը քննարկել են Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի կարգավորումն ու երկու կողմերի անձանց վերադարձի ուղղությամբ համատեղ աշխատանքը: Պայմանավորվել են փորձագետների մակարդակով շարունակել աշխատանքները: Ինչպես նաև կողմերը քննարկել են նորմանդական ձևաչափով շփումների շարունակման հնարավորությունը»,- հայտնել է Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: