ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Հորմուզի ծոցում իրավիճակը չսրել

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Հորմուզի ծոցում իրավիճակը չսրել

Հորմուզի ծոցում իրավիճակը չպետք է սրել, այն առանց այն էլ դրամատիկ սցենարով է զարգանում։ Այս մասին հայատարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Տարածաշրջանային իրավիճակը չպետք է է՛լ ավելի սրել, այն առանց այն էլ դրամատիկ սցենարով է զարգանում, մենք տեսել են, որ ոչ միայն հռետորաբանության, այլ նույնիսկ կոնկրետ գործողությունների աստիճանը բարձրացել է մինչեւ բարձրագույն նիշ: Մենք հրաշալի հասկանում ենք և այդ կարգի մոտեցման, և այն հետևանքների ամբողջ անհեռանկարայնությունը, որոնց այն կարող է հանգեցնել: Ուստի անհրաժեշտ է տարածաշրջանում լարվածությունը չմեծացնել, այլ հակառակը՝ այնպես գործել, որ իրավիճակը, այնուամենայնիվ, եթե նորմային էլ չհասնի, ապա մտնի բանակցային գործընթացի հուն կողմերի մոտ ծագող հարցերի լուծման համար»,- ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ: Նրա խոսքով՝ նորմալ երկխոսության համար բոլոր հնարավորությունները կան, եթե միայն Վաշինգտոնը դադարեցնի լարվածության մեծացումը: