Աչալուրջ ենք լինելու, որ նման հարց այլևս չգա օրակարգ․ «Իմ քայլի» պատգամավոր

ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանը լիովին կիսում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի դիտարկումը տեսչական մարմիններում ծառայողական մեքենաների ավելացման հետ կապված: Այսօր կառավարության նիստի ընթացքում որոշում կայացվեց օրակարգից հանել տեսչական մարմիններին ամրագրվող 73 ավտոմեքենաների հարցը և ուղարկել լրացուցիչ քննարկման: Պատգամավորը մեզ հետ զրույցում նշեց, որ ծառայողական մեքենաները պետք է բացառապես ծառայության առաջատար դեմքերի համար լինեն և միայն ծառայության մեջ օգտագործվեն, իսկ մյուսների համար սա պետք է լինի «պադավատիզմից» դուրս գալու և ժողովրդի հետ շփվելու հնարավորություն.«Անպայման հետևողական եմ լինելու»: