Ամերիաբանկն արժանացել է Euromoney 2019 Գերազանցության մրցանակին` որպես  տարվա լավագույն բանկը Հայաստանում

Ամերիաբանկն արժանացել է Euromoney 2019 Գերազանցության մրցանակին` որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում

Ամերիաբանկին շնորհվել է Euromoney 2019 Գերազանցության մրցանակ` որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում: Այս մրցանակով Euromoney-ն վերահաստատում է Ամերիաբանկի՝ շուկայի առաջատարի դիրքը, կայուն աճն ու թվայնացման ձգտումը: Այս պատվավոր մրցանակին Ամերիաբանկն արժանանում է յոթերորդ անգամ: Արդեն 28 տարի անընդմեջ Euromoney հեղինակավոր ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն բանկերի գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթացը: Լոնդոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ մրցանակը հանձնվել է Մեծ Բրիտանիայում Ամերիաբանկի լիազոր ներկայացուցիչ Արմեն Ասլանյանին: Euromoney Արդեն 50 տարի է, ինչ Euromoney-ն լուսաբանում է միջազգային ֆինանսական կյանքը՝ հանդիսանալով ոլորտի առաջատար պարբերական: Վերջին 12 ամսվա ընթացքում ամսագրին հարցազրույց է տվել աշխարհի տարբեր երկրների բանկերի շուրջ 100 տնօրեն, ֆինանսների նախարար ու կենտրոնական բանկի նախագահ: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք Euromoney-ի պաշտոնական կայք: «Ամերիաբանկ» ՓԲԸ Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am: