Վրաստանում գնահատել են կորուստները ռուսական էմբարգոյի դեպքում

Վրաստանում գնահատել են կորուստները ռուսական էմբարգոյի դեպքում

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան ասել է, թե որքան գումար է Վրաստանը կորցնելու, եթե Ռուսաստանը լիարժեք էմբարգո սահմանի: Այս մասին հաղորդում է Georgia Online- ը։ Վնասի ընդհանուր չափը կկազմի 4 մլրդ լարի։ Նշվում է, որ զբոսաշրջության ոլորտում կորուստները կազմում են ընդհանուրի կեսից ավելին: Նա հավելել է, որ Աջարիայում զբոսաշրջիկների պակաս կա: Նախարարը նաև ցանկություն է հայտնել, որ վրացական հանգստավայրերը ավելի բեռնված լինեն: Թուրնավայի կարծիքով բոլոր ցուցանիշների վատթարացման վրա ազդում են անպատասխանատու հայտարարություններն ու ագրեսիվ հռետորիկան։