Եվրամիությունը Թուրքիային կթողնի առանց փողի

Եվրամիությունը Թուրքիային կթողնի առանց փողի

Եվրամիությունը կդադարեցնի Անկարայի հետ տարբեր առևտրային բանակցությունները և կսառեցնի Թուրքիայի ֆինանսավորումը հաջորդ տարվա համար՝ Կիպրոսի ջրերում գազի հանքավայրերի անօրինական հետախուզության պատճառով, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով պաշտոնական հայտարարության նախագծին: Գերատեսչության տվյալներով, այս որոշումը դեռ կարող է վերանայվել և քննարկվում է Բրյուսելում: «Թուրքիայի կողմից շարունակվող ապօրինի հորատման հետ կապված, ԵՄ-ն դադարեցնում է բանակցությունները երկրի հետ տրանսպորտային համաձայնագրի շուրջ և որոշում է ոչ մի բարձր կարգի հանդիպում չանցկացնել»,- ասվում է սևագրում: Նաև նշվում է, որ եթե թուրքական իշխանությունները շարունակեն անօրինական հորատման աշխատանքները, ապա եվրոպական երկրները պատրաստ են ավելի խիստ սահմանափակումներ կիրառել: Գործակալության հետ զրույցում, եվրոպական դիվանագետը, որը ցանկացել է անանուն մնալ, մտահոգություն է հայտնել հայտարարության կապակցությամբ: «Մենք չպետք է այստեղ որևէ մեկին դիպչենք, բացառությամբ անօրինական գործողությունների անմիջական մասնակից անձանց: Մենք զգույշ ենք գործում, որովհետև մեզ պետք է Թուրքիայի հետ համագործակցությունը միգրացիայի, ՆԱՏՕ-ի և ահաբեկչության հարցերով»,- նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը: Նա նաև նշել է, որ դաշինքի որոշ երկրներ կախված են Թուրքիայից էներգետիկ առումով, ուստի չարժե լայնածավալ տնտեսական պատժամիջոցներ ակնկալել: Կիպրոս կղզին բաժանված է երկու պետություն: Դրանցից մեկը Եվրամիության անդամ է, մյուսը, այսպես կոչված, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որը ճանաչվել է միայն Անկարայի կողմից: Այն ստեղծվել է 1974-ին, երբ Թուրքիան գրավել է կղզու տարածքի մոտ մեկ երրորդը: