Վրաստանում ոչ այնպես նստած պատգամավորի հետ կապված սադրանքին պատրաստվել են մեկ տարի

Վրաստանում ոչ այնպես նստած պատգամավորի հետ կապված սադրանքին պատրաստվել են մեկ տարի

Դաշնության խորհրդի պետական ինքնիշխանության պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիմովը մեկնաբանել է Վրաստանում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակության դեմ սադրանքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Կլիմովը հայտարարել է, որ սադրանքը մանրակրկիտ պլանավորված էր: Վեհաժողովի նախագահ, ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը հաստատել է տեղեկատվությունը, նշելով, որ «Թբիլիսիում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի անցկացման նախապատրաստական աշխատանքները սկսվել են մեկ տարի առաջ»: Դաշնության խորհրդի պետական ինքնիշխանության պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավարը հավելել է, որ ուղղափառության պառակտման փորձերը Ռուսաստանին զսպելու համակարգի մի մասն են և սպառնում են երկրի ինքնիշխանությանը: Թբիլիսիում ՈՒՄՎ-ի պատվիրակների դեմ սադրանքը Վրաստանում խոշոր բողոքի ակցիաների մեկնարկը դարձավ, երբ հունիսի 20-ի նիստի ժամանակ ՌԴ պետդումայի պատգամավոր Դերգեյ Գավրիլովը նստեց Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռին: Այնուհետև ռուս խորհրդարանականները ստիպված էին անվտանգության աշխատակիցների հսկողության նորքո լքել Վրաստանի խորհրդարանի շենքը: