C-400 համակարգերի առաջին խմբաքանակը Թուրքիա է հասել

C-400 համակարգերի առաջին խմբաքանակը Թուրքիա է հասել

Ս-400 օդային պաշտպանության համակարգերը տեղափոխող ինքնաթիռները վայրէջք են կատարել Մալաթիայի և Անկարայի օդանավակայաններում: Դրանք Թուրքիան գնել էր Ռուսաստանից: Այս մասին հաղորդում է թուրքական «Demokrathaber»-ը: Ռուսաստանի հետազոտական ինստիտուտի տարածած հայտարարության համաձայն՝ համակարգերի հետ միասին Թուրքիա են եկել ռուս մասնագետներ: