Huawei-ին թույլատրել են աշխատել ԱՄՆ-ում

Huawei-ին թույլատրել են աշխատել ԱՄՆ-ում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը համաձայնել է փոխել երկրում չինական Huawei հեռահաղորդակցական ընկերության աշխատանքի պայմանները։ Այս մասին հաղորդում է Financial Times պարբերականը՝ վկայակոչելով առևտրի նախարար Ուիլբուր Ռոսին։ «ԱՄՆ-ն հայտարարում է զգալի մեղմացման մասին՝ Huawei-ի համար արգելքից հետո։ Վաշինգտոնը հաստատել է չինական ընկերության վաճառքը, եթե այն չի սպառնա ազգային անվտանգությանը»,-ասել է Ռոսը։ Նրա խոսքով՝ Huawei-ին ԱՄՆ-ում վաճառքի լիցենզիա կտրվի, սակայն ընկերությունը չի բացառվի «սև ցուցակից»։