Եվրոպական խաղեր․  Կարեն Տոնականյանը ևս մեկնարկեց վստահ հաղթանակով

Եվրոպական խաղեր․ Կարեն Տոնականյանը ևս մեկնարկեց վստահ հաղթանակով

Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպական խաղերում: Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի բռնցքամարտի 60 կգ քաշային կարգում Կարեն Տոնականյանը մեկնարկային մենամարտում մրցեց Իսպանիայից Քրիստիան Վասկերի հետ և հաղթեց 5:0 հաշվով: Տոնականյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ և հաջորդ մենամարտը կանցկացնի հունիսի 26-ին: