Սարքա՞ծ գործ․ թե՞ տեխնիկական հարց․ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության «կողմ» ըլլալով «դեմը»

Վերջին օրերի ընթացքում ռուս-վրացական հարաբերությունների լարվածությունը չի նվազում։ Մի կողմից Վրաստանում լայն թափ են հավաքում հակառուսական տրամադրությունները, մյուս կողմից՝ Ռուսաստանը տեղի ունեցողը ցանկանում է օգտագործել իր աշխարհաքաղաքական նպատակների համար։ Ցուցարարների առաջնորդները հայտարարել են, որ մինչև իրենց բոլոր պահանջները իշխանությունները չկատարեն, չեն պատրաստվում դադարեցնել ցույցերը։ Ներկայիս իրավիճակը հաշվի առնելով, իրադարձությունների ի՞նչ զարգացում կակնկալեիք, որո՞նք են հնարավոր սցենարները «Առաջին լրատվական»-ի հարցին Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը պատասխանեց․ «Ես երևի կփորձեի պնդել, որ այն, ինչ կատարվում է այսօր Վրաստանում, դա գնալով ավելի շատ ներքին խնդիր է դառնում։ Եվ մենք տեսնում ենք, որ հիմնական արձագանքը տարբեր ատյաններից այնպիսին է, որ պետք է փոփոխել ներքին քաղաքական զարգացումները։ Մինչև բուն միջադեպը, Վրաստանի խորհրդարանում, կարծես թե, ներքին քաղաքական օրակարգում գերիշխում էին այսպես կոչված՝ ավանդապաշտները, որոնք դեմ էին եվրոպական ինտեգրացիոն գործընթացներին և ավելի շատ ազգայնական կարգախոսներով էին հանդես գալիս։ Բայց երբ եղավ այդ միջադեպը, պարզ եղավ, որ նրանց օրակարգը Վրաստանի քաղաքացիների մեծամասնության համար հետաքրքիր չի։ Քաղաքացիներին հետաքրքիր է, որպեսզի կառավարությունն արդյունավետ աշխատի, որպեսզի հարգվեն ժողովրդավարական սկզբունքները։ Ի տարբերություն Վրաստանի, Ռուսաստանին ձեռնտու էր հնարավորինս միջազգայնացնել այն»։ Իսկ «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Գրետա Ավետիսյանն ասաց․ «Տարածաշրջանում ցանկացած ապակայունացնող իրավիճակ պետք է անհանգստություն պատճառի Հայաստանին։ Վրաստանում իրավիճակն իսկապես բավականին լարված է, և Ռուսաստանի նախագահ Պուտինի վերջին հրամանն իրոք անհանգստացնող է, բայց չեմ կարծում, որ ռազմական գործողություններ կլինեն»։     Մանրամասները՝ տեսանյութում։