Ով ապացուցի ԱՎԾ թվերը, խոստանում եմ առաջարկել Նոբելյանի մրցանակի առաջադրում

Ով ապացուցի ԱՎԾ թվերը, խոստանում եմ առաջարկել Նոբելյանի մրցանակի առաջադրում

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019թ. հունվար-մայիսի մակրոտնտեսական թվերը։ Ամսական աճի տեմպը նվազել է։ 2019-ի մայիսի ՏԱՑ ցուցանիշը 2018-ի մայիսի համեմատ կազմել է 7.3%։ 2019-ի հունվար-մայիսը 2018-ի հունվար մայիսի նկատմամբ էլի 7.3% է։ Այս թվերը ներկայացրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Հիշեցնեմ, 2019թ. հունվար-ապրիլը 2018-ի հունվար-ապրիլի նկատմամբ 7.1% էր։ Հարց՝ սա հնարավո՞ր է։ Նրան, ով նման բան կապացուցի, խոստանում եմ առաջարկել Նոբելյան մրցանակի նոմինանտ տնտեսագիտության ասպարեզում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Բագրատյանը։