Մինսկ-2019. Հովհաննես Բաչկովը հաղթեց 1/8 եզրափակչում

Մինսկ-2019. Հովհաննես Բաչկովը հաղթեց 1/8 եզրափակչում

64 կգ քաշային բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթական մեկնարկ ունեցավ Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում: Բաչկովը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ մենամարտեց իռլանդացի Ջեյմս Մակգիվերնի հետ և 5:0 հաշվով հաղթանակ տոնեց: 64 կգ քաշային կարգի 1/4 եզրափակիչի մենամարտերը կայանալու են հունիսի 26-ին: Հունիսի 25-ին ռինգ դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչներից Կարեն Տոնականյանը (60 կգ) հաղթել է 1/8 եզրափակիչում: Այսօր պայքարի դուրս կգան նաև Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ):