Առաջարկում եմ նորից մտածել. եթե ձեզ պետք չի, կարող ենք ընդհանրապես չանել. Արարատ Միրզոյան

Այսօր՝ հունիսի 25-ին, Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները: Այժմ քննարկվում է Արարատ Միրզոյանի ներկայացրած՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և կից ներկայացված օրենքների փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը իր եզրափակիչ ելույթում հայտարարեց. «Սխալ հունով գնաց մեր խոսակցությունը՝ մի հատ նորից սկսենք»: Նրա խոսքով՝ իր և իրենց խմբակցության սկզբունքներից են պետական պաշտոնյաների աշխատանքի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը. «Եվ մենք այդ սկզբունքներին հավատարիմ ենք եղել տարիներ շարունակ և հիմա: Իմ այս նախաձեռնությունը բխում է այս սկզբունքներից»: Արարատ Միրզոյանն ընդգծեց՝ առաջարկում ենք վարչապետից վերցնել լիազորությունը և բաժանել մի քանի տեղ. «Առաջարկում եմ նորից մտածել: Սա, իմ խորին համոզմամբ, միայն իշխող ֆրակցիայի անելիքը չէ. եթե ձեզ պետք չի, կարող ենք ընդհանրապես չանել»:   Մանրամասները՝ տեսանյութում: