Բացեք ձեր աչքերը. Սա կարկանդակից օգտվելու հրավեր չէ. Էդգար Առաքելյանը՝ ընդդիմությանը

Այսօր՝ հունիսի 25-ին, Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները: Այժմ քննարկվում է Արարատ Միրզոյանի ներկայացրած՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և կից ներկայացված օրենքների փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը իր ելույթում հայտարարեց. «Հարգելի ընդդիմադիր գործընկերներ, ես ուզում եմ բացել ձեր աչքերը՝ այս օրինագիծը նվեր չէ ձեզ, այսպես ասած՝ ադալժենի չենք անում ձեզ: Սա ընդդիմության քվոտան չի, կարկանդակից օգտվելու հրավեր չի: Մենք խնդիր ունենք ունենալու կոռուպցիայից զերծ ինքնավար մարմիններ: Որպեսզի մեր քաղաքացիները վստահ լինեն, որ այնտեղ կոռուպցիոն գործարքների չեն գնա, անչափ կարևոր է, որ այնտեղ ընդդիմության ներկայացուցիչ լինի»: Նրա խոսքով՝ իրենք սա անում են երկրի համար, ոչ թե ընդդիմադիր կուսակցությունների:   Մանրամասները՝ տեսանյութում: