«Վեոլիա ջրին» խորհուրդ եմ տալիս վերանայել իր գործելաոճը. Սրբուհի Գրիգորյան

Այսօր՝ հունիսի 25-ին, Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները: Այժմ քննարկվում է Արարատ Միրզոյանի ներկայացրած՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և կից ներկայացված օրենքների փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը բնակիչների պահանջով շեղվեց թեմայից՝ ասելով. «Սիսիանի Խանջյան-3ա բազմաբնակարան շենքի բնակիչները արդեն 5-րդ օրն է՝ ամառվա այս տապին զրկված են խմելու ջրից»: Նրա խոսքով՝ խնդիրը միայն այստեղ չէ, այն առկա է նաև շատ այլ վայրերում. «Անգործության մատնված «Վեոլիա ջրին» խորհուրդ եմ տալիս վերանայել իր գործելաոճը: Միաժամանակ հորդորում եմ տարածքային կառավարման նախարարությանը և ՀԾԿՀ-ին անհապաղ միջոցներ ձեռնարկել հարյուրավոր քաղաքացիների ջրամատակարարման վերականգնման համար»: Պատգամավորը հույս հայտնեց, որ այլևս այս խնդրի մասին ամբիոնից չի խոսի:   Մանրամասները՝ տեսանյութում: