«Կոմերսանտը» 3 մլրդ ռուբլի է գնահատել ավիաընկերությունների կորուստները Վրաստան թռիչքների արգելքի պատճառով

«Կոմերսանտը» 3 մլրդ ռուբլի է գնահատել ավիաընկերությունների կորուստները Վրաստան թռիչքների արգելքի պատճառով

Վրաստան Ռուսաստանի ավիաընկերությունների թռիչքների արգելքը կվերաբերի 155 հազար ռուսաստանիցի զբոսաշրջիկների, որոնք ստիպված կլինեն չեղարկել թռիչքները: Ավիաընկերությունները հարկադրված նրանց պետք է վերադարձնեն 2.3-ից մինչև 3 միլիարդ ռուբլի: Դա հաշվարկել է «Կոմերսանտի» աղբյուրը զբոսաշրջության ճյուղում: Եվս 25 հազար ռուսաստանցիներ պետք է Վրաստանից վերադառնան մինչև արգելքի գործողության սկսվելը, որն ուժի մեջ կմտնի հուլիսի 8-ին: Ավիափոխադրողները լուրջ կորուստներ կկրեն, կարծում է թերթի աղբյուրն ավիաընկերություններից մեկում: Նա հիշեցրել է, որ արգելքի մասին որոշումն ընդունվել է ամռան թեժ սեզոնից երկու շաբաթ առաջ, երթուղային ցանցը վերակազմելու ժամանակ չի մնացել: Նա հնարավոր է համարել, որ առաջիկա երկու շաբաթներին Վրաստան կթռչեն դատարկ ինքնաթիռներ. մարդկանց մի մասը կհրաժարվի մեկնել բացասական տեղեկատվական ֆոնի պատճառով: Ավիաճյուղի այլ աղբյուրներ նշել են, որ Վրաստան չվերթերը կազմում են Ռուսաստանի ավիաընկերությունների ավիափոխադրումների ոչ կրիտիկական բաժինը: Նրանցից մեկի խոսքով՝ «Աերոֆլոտը» վաճառել է 25 հազար տոմս դեպի Վրաստան՝ 2018 թվականի հուլիսի 3.6 միլիոն տոմս ընդհանուր վաճառքի դեպքում: Լոուքոսթերների մոտ Վրաստան թռիչքների բաժինն ավելի զգալի է: Ավիաընկերություններում չեն ճշտում, թե իրենք քանի տոմս են վաճառել հուլիսի 8-ից հետո ժամկետների համար: Հունիսի 22-ին ՌԴ փոխվարչապետ Մաքսիմ Ակիմովի ներկայացուցիչը, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, հայտարարել է, որ Ռուսաստանի առանձին փոխադրողներ պատրաստ կլինեն զբոսաշրջիկներին տանել Հայաստանի և Հյուսիսային Օսիայի օդանավակայաններով, հաղորդել է «Ինտերֆաքսը»: