Ամբիոնից «կռիվ-կռիվ» չենք խաղալու… եթե այն ժամանակ լինեի ԱԺ-ում շատ ավելի սուր ու անհանդուրժող կլինեի

«Մամուլի հետ սուրճ» հաղորդման հունիսի 24-ի հյուրը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն է։ Մեր զրուցակիցը նախկին լրագրող է, անդրադարձավ մեդիա դաշտի խնդիրներին և նշեց.«Ցավոք սրտի լրագրողները շատ են խեղաթյուրում իրավիճակը և կարողանում են օրակարգը պահել իրենց ձեռքում։ Շատ կարևոր իրադարձություններ, որ կատարվում են մեր երկրում և ԱԺ-ում դուրս են մնում կեղծ օրակարգերի պատճառով»։ Պատգամավորը խոսեց նաև ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների մասին և նշեց, որ ԼՀԿ-ն չի կարող «Իմ քայլի» դեպքում ունենալ այն նույն պահվածքը, որ ժամանակին ուներ ՀՀԿ-ի հանդեպ.«Եթե ես այն ժամանակ մտնեի ԱԺ՝ այլ ձև կաշխատեի, շատ ավելի սուր ու անհանդուրժող կլինեի»։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում