Սաակաշվիլու կինը Թբիլիսիում աջակցել է ցուցարարներին

Սաակաշվիլու կինը Թբիլիսիում աջակցել է ցուցարարներին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի տիկինը՝ Սանդրա Ռուլոֆսը որդու հետ Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցող հանրահավաքներին է ներկա գտնվել՝ ցուցարարներին աջակցություն հայտնելու համար։ «Ես այստեղ եմ որպես երկու վրացու մայր։ Ես շատ եմ ցանկանում ապրես այս երկրում, ազատ երկրում, որտեղ ռուսական ազդեցությունը մեծ չէ»,-ասել է նա լրագրողներին։ Ռուլոֆսը հավելել է, որ Մոսկվայի հետ հարկավոր է ունենալ տնտեսական և բարեկամական հարաբերություններ և կողմ է արտահայտվել ռուս զբոսաշրջիկներ ընդունելուն։ Facebook-ում նա հանրահավաքի վայրից իր լուսանկարներն է հրապարակել, որ հանրահավաքին ներկայանալով ցանկացել է համերաշխություն հայտնել ցուցարարների հետ։