Գնդակը ՀՀ իշխանության դաշտում է․ պետք է ճիշտ դիրքավորվել Մոսկվայի դեմ

Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը ստանձնելու վերաբերյալ Վահե Գրիգորյանի հայտարարությունը Հայաստանում նոր իրավիճակ է ստեղծում։ Փաստացի ստեղծվում, խոսվում և հայտարարվում է դատական իշխանափոխության մասին, քանի որ խոսքը բարձրագույն դատական ատյանի մասին է։ Կարո՞ղ ենք համարել, որ այս քայլով վեթինգի գործընթացը սկսված է, և որ այն սկսվել է հենց Սահմանադրական դատարանից «Առաջին լրատվական»-ի հարցին իրավապաշտպան Վարդան Հարությունյանը պատասխանեց․ «Չեմ կարող ասել՝ սա վեթինգի գործընթաց է, թե ոչ, բայց որ սա փոխում է ուժերի դասավորվածությունը Սահմանադրական դատարանում, սա փաստ է։ Վեթինգը պետք է լինի մի գործողություն, որը պետք է նախաձեռնեն իշխանությունները և դրանով պետք է անցնեն դատավորները, դրանով պետք է լյուստրացիայի նման մի բան տեղի ունենա։ Իսկ այստեղ՝ Սահմանադրական դատարանում, հայտնվել է մի մարդ, որի այնտեղ հայտնվելը, կարծում եմ, չէին ցանկանում այդ դատարանում այսօր եղածները։ Ըստ էության՝ Սահմանադրական դատարանը, և ոչ միայն Սահմանադրական դատարանը, մեր արդարադատության համակարգը, դատական համակարգը, դատարանները դեռևս շարունակում են մնալ նախորդ ռեժիմի կրողներ։ Նրանք դեռ նախորդ ռեժիմի դրածոներն են, և նրանց մեջ որևէ փոփոխություն պետք է թշնամաբար ընդունեին»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք՝ նախորդ ռեժիմի դրածոները պնդում են, որ Վահե Գրիգորյանը նոր ռեժիմի դրածոն է և այս առումով չի կարող անաչառ լինել «Առաջին լրատվական»-ի հարցին Վարդան Հարությունյանը պատասխանեց․ «Ես չեմ կիսում նրանց այդ կարծիքը, որովհետև տարբերությունը մեծ է և իրական։ Վահե Գրիգորյանը հայտնի, լուրջ իրավաբան է, որը և՛ նախորդ ռեժիմի, և՛ այս ռեժիմի ժամանակ դիրքորոշում չի փոխել։ Ես չեմ կարող ասել և չեմ ցանկանում ասել, թե Վահե Գրիգորյանը միակն է։ Այդպիսի իրավաբաններ Հայաստանում էլի կան, որ առանց վախենալու, վտանգելով իրենց կյանքը, վտանգելով իրենց կարիերան ծառայել են արդարադատությանը, փորձել էին անել ամեն ինչ, որ Հայաստանում կայանա փաստաբանությունը»։   Մանրամասները՝ տեսանյութում։