Բասրայում հրթիռակոծվել է ExxonMobil ընկերության շենքը. Reuters

Բասրայում հրթիռակոծվել է ExxonMobil ընկերության շենքը. Reuters

Իրաքի Բասրա քաղաքում հրթիռակոծվել Է ExxonMobil ամերիկյան նավթընկերության ներկայացուցչության շենքը: Այդ մասին հունիսի 19-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչներին: Նրանց տվյալներով՝ վիրավորվել Է առնվազն երկու մարդ: Ինչպես գործակալությանը հայտնել են ականատեսները, պատահարի վայրում առնվազն երեք պայթյուն Է որոտացել: Տեղի ունեցածի կապակցությամբ ExxonMobil-ը պլանավորում Է անհապաղ տարհանել իր շուրջ 20 օտարերկրյա աշխատակիցների: Գործակալության տվյալներով՝ այն շրջանում, որտեղ տեղի Է ունեցել միջադեպը, գտնվում են նաեւ Royal Dutch Shell եւ Eni նավթային ընկերությունների գրասենյակները։