Beeline-ն առաջարկում է ամառային նոր բացառիկ սակագին  ռոումինգում ինտերնետի համար

Beeline-ն առաջարկում է ամառային նոր բացառիկ սակագին ռոումինգում ինտերնետի համար

18 հունիսի 2019 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է բջջային կապի բաժանորդների համար ռոումինգ ակցիայի անցկացման մասին: Գտնվելով ռոումինգում՝ 67 երկրում, ընկերության բաժանորդները բացառիկ հնարավորություն կունենան օգտվելու շարժական ինտերնետից՝ սկսած 5,9 դրամից մեկ մեգաբայթի համար: Առաջարկը գործում է Հունաստանում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Վրաստանում, Ռուսաստանում, ինչպես նաև զբոսաշրջային սեզոնի պահանջված ուղղություններում՝ Եգիպտոսում, Իսրայելում, Թաիլանդում, Բրազիլիայում և այլ երկրներում: 5,9 դրամ սակագինը գործում է հետվճարային բաժանորդների համար: Կանխավճարային բաժանորդները կարող են օգտվել ինտերնետից 10 դրամով 1 ՄԲ դիմաց: Առաջարկի շրջանակում բաժանորդները կարող են Հայաստան զանգահարել՝ վճարելով 150 դրամ 1 րոպեի դիմաց: Վրաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում Beeline ցանցին, ինչպես նաև Ուկրաինայում Kievstar և Իտալիայում Wind ցանցերին միանալով, բաժանորդները կկարողանան դեպի Հայաստանի Beeline ցանց զանգեր կատարել և ընդունել ընդամենը 29,99 դրամով: Սեզոնային առաջարկից օգտվելու համար բաժանորդներին լրացուցիչ ծառայություններ միացնել պետք չէ: Ճանապարհորդությունից առաջ միայն անհրաժեշտ է ստուգել ռոումինգի կարգավորումները: «Ամառային արձակուրդների շրջանը բացված է և Beeline-ն ուրախ է իր բաժանորդներին առաջարկել սեզոնային ռոումինգ ակցիա, որում հիմնական շեշտը դրված է շարժական ինտերնետի վրա: Մեր բոլոր բաժանորդներին ցանկանում եմ հաճելի և հիշարժան հանգիստ և արդյունավետ աշխատանքային այցեր: Վստահ եմ, որ ռոումինգում Beeline-ի հասանելի ինտերնետը նրանց ճանապարհորդությունները կդարձնի էլ ավելի հաճելի և հարմար», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: Ռոումինգում Beeline-ի ինտերնետի նոր սակագները կգործեն մինչև 2019 թ. սեպտեմբերի 20-ը: