Ոչ ոք չի ցանկանում, որ Ուկրաինան «վառոդի տակառ» դառնա, որտեղ Ղրիմը և Դոնբասը բիկֆորդյան քուղեր են. Զելենսկի

Ոչ ոք չի ցանկանում, որ Ուկրաինան «վառոդի տակառ» դառնա, որտեղ Ղրիմը և Դոնբասը բիկֆորդյան քուղեր են. Զելենսկի

Ուկրաինայի նախագահի խոսքերով, «թե՛ Ֆրանսիան, թե՛ միջազգային այլ գործընկերները գիտեն, թե յուրաքանչյուր ուկրաինացու ինչն է անհանգստացնում»: Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպան չի կարողանա իրեն ապահով զգալ այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքը: Ինչպես հաղորդում է UNIAN-ի թղթակիցը, Ուկրաինայի նախագահ Զելենսկին այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Փարիզում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նաև հավելել է, որ «ոչ ոք չի ցանկանում, որ Ուկրաինան «վառոդի տակառ» դառնա, որտեղ Ղրիմը և Դոնբասը բիկֆորդյան քուղեր են»: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շեշտել է, որ Ուկրաինան պատրաստ չէ ORDLO-ի զինյալների հետ բանակցություններին, և շարունակելու է գործել Մինսկի գործընթացի շրջանակներում: