էներգաարդյունավետության զարգացում․ մաստեր կլաս` E-FIX ծրագրի շրջանակում

էներգաարդյունավետության զարգացում․ մաստեր կլաս` E-FIX ծրագրի շրջանակում

Եվրամիության ‹‹Հորիզոն 2020›› նախագծի E-FIX ծրագրի շրջանակում ԱԳԲԱ Լիզինգը կազմակերպեց և իրականացրեց մաստեր կլաս. միջոցառման գլխավոր բանախոսը E-FIX ծրագրի ղեկավար Անդրեաս Քարներն էր: Մաստեր կլասի նպատակը Հայաստանում արևային և վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետ սարքավորումների վաճառքով զբաղվող տարբեր ընկերությունների ներկայացուցիչներին էներգաարդյունավետ ծրագրերի ֆինանսավորման ժամանակակից մեխանիզմների ներկայացումն էր, լիզինգի միջոցով հնարավոր նոր նախագծեր իրականացնելու գաղափարների քննարկումը: ‹‹ԱԳԲԱ Լիզինգի ուշադրության կենտրոնում է Հայաստանում ‹‹մաքուր›› էներգիայի և «կանաչ» տնտեսությունների զարգացման հեռանկարը: E-FIX ծրագրի ընձեռած հնարավորությունների համադրմամբ մենք կկարողանանք ոլորտում ֆինանսավորման նոր մեխանիզմներ և լուծումներ գտնել, հասարակության լայն շերտերի համար բարձրացնել էներգախնայող ծրագրերի կարևորության գիտակցումը, նաև` էներգախնայողության վերաբերյալ դասընթացներ կազմակերպել ոլորտի ներկայացուցիչների համար: Մեր նպատակներից է օգնել ՓՄՁ-ներին իրենց բիզնեսներում ներառել էներգախնայող սարքավորումներ, ինչը կնպաստի և՛ բիզնեսում ծախսերի կրճատմանը, և՛ շրջակա միջավայրի պահպանմանը››,- իր խոսքում նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը: ‹‹‹‹Մաքուր›› էներգիայի ոլորտի զարգացման համար նորարարական ֆինանսավորման լուծումները պետք է մշակվեն երկարաժամկետ նպատակով: Այն կօգնի անհատներին և բիզնեսներին ոչ միայն միջոցներ խնայել, այլև` նպաստել կլիմայական փոփոխությունների մեղմացմանը: Որպես  երկարաժամկետ առաջնահերթություն, ԱԳԲԱ Լիզինգը մշակել է ֆինանսավորման արդյունավետ պրոդուկտ` իր ‹‹Գրին Լիզինգ›› ենթաբրենդի շրջանակում էներգաարդյունավետության ներդրումները խթանելու նպատակով: Այս նորարարական մեխանիզմների շնորհիվ այսօր հնարավոր է գտնել նոր ֆինանսական լուծումներ››,- իր խոսքում նշել է E-FIX ծրագրի ղեկավար Անդրեաս Քարները: ԱԳԲԱ Լիզինգն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԿՈԼ ֆինանսական խմբի անդամ է, ընկերությունը  ՀՀ-ում լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է: ԱԳԲԱ Լիզինգն ընդգրկվել է Եվրամիության «Հորիզոն 2020» նախագծի E-FIX եռամյա ծրագրին 2018 թվականին: