Աշխարհի ամենախոշոր կրիչ-ինքնաթիռը կվաճառեն 400 մլն դոլարով

Աշխարհի ամենախոշոր կրիչ-ինքնաթիռը կվաճառեն 400 մլն դոլարով

Vulcan հոլդինգը 400 մլն դոլարով կվաճառի աշխարհում ամենամեծ կրիչ-ինքնաթիռի՝ Stratolaunch-ի նախագիծը, հաղորդում է CNBC-ն։ Կրիչ-ինքնաթիռը նախատեսված է 9․1 հազար մետր բարձրությունից հրթիռներ ուղեծիր արձակելու համար։ Նախ դրա միջոցով տիեզերք կարձակվի Pegasus XL թևավոր հրթիռը՝ նախատեսված մերձերկրյա ուղեծիր կոմերցիոն արբանյակների համար։ Ապագայում օդանավը կկարողանա մինչև 3 հրթիռ կրել։