Յունկերն անվանել է իր իրավահաջորդի «լավագույն» թեկնածուին

Յունկերն անվանել է իր իրավահաջորդի «լավագույն» թեկնածուին

Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերն անվանել է թեկնածուի անունը, որին կցանկանար տեսնել իր իրավահաջորդի դերում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: Ինչպես նշվում է, Յունկերը պաշտոնապես աջակցել է «Եվրոպական ժողովրդական կուսակցությունից» բավարացի Մանֆրեդ Վեբերի թեկնածությունը: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ որևէ այլ թեկնածուի չի աջակցում: Image result for Юнкер сказал «Պլան «Բ» չկա»,- հստակեցրել է Յունկերը: Նրա կարծիքով, Վեբերը «հանձնաժողովի լավ նախագահ կլինի»: Յունկերի պաշտոնավարումը կավարտվի 2019 թ.-ի հոկտեմբերի վերջին: Ավելի վաղ հաղորդվել է, որ Յունկերը ցանկանում է Եվրահանձնաժողովում ավելի շատ կանանց տեսնել: