Պուտինի մամլո քարտուղարի դստերը նկատել են քաղբանտարկյալների ազատ արձակման համար կազմակերպված ակցիային

Պուտինի մամլո քարտուղարի դստերը նկատել են քաղբանտարկյալների ազատ արձակման համար կազմակերպված ակցիային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի դուստրը՝ Ելիզավետան մասնակցել է Մոսկվայում լրագրող Իվան Գոլունովի աջակցության համար կազմակերպված չարտոնված ակցիային: Աղջիկն Instagram-ի իր էջում կարճ stories է տեղադրել, սակայն հետագայում այն ջնջել է: Ականատեսները նկարահանել են, որ Պեսկովի դուստրը երիտասարդի ընկերակցությամբ ներկա է եղել ակցիային: Միևնույն ժամանակ նա փորձել է ինչ-որ բան նկարել հեռախոսով, գրում է Znak-ը: Ինչպես հաղորդում է UNIAN-ը, Մոսկվայի կենտրոնում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել քաղբանտարկյալների ազատ արձակման համար չարտոնված ակցիայի ժամանակ: Երթի անցկացման առիթ է հանդիսացել «Մեդուզա» պարբերականի հետաքննող- լրագրող Իվան Գոլունովի ձերբակալությունը: Скриншот