Ադրբեջանը և Վրաստանը պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ծրագիր են ստորագրել

Ադրբեջանը և Վրաստանը պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ծրագիր են ստորագրել

Ադրբեջանական Գաբալա քաղաքում կայացել է Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը: Լևան Իզորիան և գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը քննարկել են ռազմական ոլորտում երկկողմ հարաբերությունները և հույս հայտնել, որ ապագայում համագործակցությունն էլ ավելի կխորանա: https://razm.info/wp-content/uploads/2018/03/15622134_637604596412214_7044224245701400433_n.jpg Լևան Իզորիան շնորհակալություն է հայտնել ադրբեջանցի գործընկերոջը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու համար և նշել պաշտպանական ոլորտում համագործակցության ակտիվ դինամիկան ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափերով: Պաշտպանության նախարարները գերատեսչությունների միջև երկկողմ համագործակցության ծրագիր են ստորագրել: