Ճապոնիան հետաքրքրված է իրանական նավթի գնմամբ. Ռոհանի

Ճապոնիան հետաքրքրված է իրանական նավթի գնմամբ. Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ տարածաշրջանում ներկայիս լարվածության պատճառն ԱՄՆ-ի պատերազմն է Իրանի ժողովրդի դեմ, հաղորդում է Mehr-ը: «Մենք ողջունում ենք այն փաստը, որ Ճապոնիայի կառավարությունն ու նախագահը վճռական են՝ քաղաքական, տնտեսական և տարածաշրջանային ու միջազգային հարաբերություններն ընդլայնելու հարցում: Ճապոնիայի վարապետի հետ երկկողմ և ընդլայնված կազմով հանդիպումների ընթացքում քննարկել ենք երկկողմ հարաբերությունները: Այն փաստը, որ Ճապոնիան հետաքրքրված է իրանական նավթի գնմամբ, երաշխավորում է երկկողմ հարաբերությունների զարգացումը»,- ասել է նա: Ռոհանին նաև հայտնել է, որ քննարկվել են անվտանգության հարցերը: Բացի այդ, նա Ճապոնիայի վարչապետին կոչ է արել սկսել Իրանի և Ճապոնիայի միջև համագործակցությունը խաղաղ միջուկային տեխնոլոգիաների ոլորտում: