Վանաձորյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Վանաձորյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Հունիսի 12-ին` ժամը 19:30-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ նրբանցքի 1-ին շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել Հ.Հ.-ի (ծնված 1948 թ.) դին: