NASA-ն տիեզերք թռիչքների համար նոր վառելիք կօգտագործի

NASA-ն տիեզերք թռիչքների համար նոր վառելիք կօգտագործի

NASA տիեզերական գործակալությունը պատրաստվում է նոր վառելիք օգտագործել: Այն կարագացնի հրթիռակիրների թռիչքը, իսկ արձակումը կլինի ավելի անվտանգ և արդյունավետ: Նոր վառելիքի հիմքում կլինի հիդրազին կոչվող քիմիական նյութը: Անգույն, չափազանց թունավոր և գարշահոտ այս նյութը նաև շատ արդյունավետ վառելիք կարող է լինել: Մասնագետների խոսքերով` այս նյութի գործածմամբ հրթիռների արդյունավետությունը կբարձրանա մոտ 50 տոկոսով: Առավել օգտակար կլինի հիդրազինով վառելիքի օգտագործումը Մարս և Լուսին թռիչքների ժամանակ: Հրթիռակիրները կկարողանան ավելի երկար տարածություններ անցնել ավելի քիչ վառելիք օգտագործելով: Նոր վառելիքը կփորձարկվի արդեն այս ամսվա վերջ: