Ղազախստանում բողոքի ցույցերի ժամանակ 250 մարդ է ձերբակալվել

Ղազախստանում բողոքի ցույցերի ժամանակ 250 մարդ է ձերբակալվել

Ալմաթիում չորեքշաբթի օրը, հունիսի 12-ին, չարտոնագրված ակցիաների ժամանակ 250 մարդ է ձերբակալվել: Բոլոր բերման ենթարկվածներին ավտոբուսներով տեղափոխել են ոստիկանության բաժանմունքներ, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Այսպիսով, Բալուան Շոլակի անվան սպորտի պալատի մոտ 50 ցուցարար է ձերբակալվել, Աստանայի հրապարակում՝ ավելի քան 200 մարդ: Գործակալության թղթակիցը ձերբակալվածներով մի քանի ոստիկանական ավտոբուս է հաշվել: Միևնույն ժամանակ, գործակալությունը նշում է, որ Ղազախստանի մայրաքաղաքում տեղի ունեցող ցույցերի ինտենսիվությունը նվազում է, մարդիկ սկսում են ցրվել: