Այդ «պաժառ օպերացիան» կազմակերպված էր. մարզպետը պետք է հրաժարական տա. Նաիրա Զոհրաբյան

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: -Հարգելի՛ Զոհրաբյան, Ձեր վառվռուն հագուկապը ինձ հուշում է ենթադրել, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունները Ձեզ շատ են ոգևորվել: -Ես վերջին շրջանում գերադասում եմ վառվռուն գույներ, իմ հագուստը, համենայնդեպս վերջին շրջանում, հաստատ քաղաքական չէ: -Բայց ամբողջ օրը եղել եք Աբովյանում, որքան հետևել եմ, ձեր քաղաքական թիմը լծվել էր այդ գործին: -Ես ահազանգեր եմ ստացել ԲՀԿ խմբակցության պատգամավորներից, որ օրվա ընթացքում, 30 ակտիվիստներ՝ գործող քաղաքապետի շտաբի վստահված անձինք, այլ ակտիվիստներ տարբեր անհեթեթագույն պատճառաբանություններով բերման են ենթարկվել: Ըստ իս՝ խնդիրը մեկն է եղել՝ կազմալուծել նախընտրական շտաբի աշխատանքները: Երբ որ ես հերթական ահազանգից հետո գնացի և զրուցեցի կոտայքի մարզի ոստիկանապետի հետ (հիմա ես չգիտեմ այդ կեղծ ահազանգերը եղել են, թե ոչ), պարզ էր, որ ընդամենը 10 րոպե է պետք ճշտելու՝ մարդու մոտ ապօրինի զենք կա, թե ոչ… Մոտավորապես 3 ժամ ակտիվիստներին պահում էին ոստիկանական բաժանմունքում, ընթերակաների ներկայությամբ պարզում, որ Իսկանդեր, Սու-300 և գրպանում էլ բիոքիմիական զենք չկա, բայց, ըստ էության, ակտիվիստին կտրում էին աշխատանքից: -Դրանք չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա: -Այո՛, չեն ազդել: -Ընտրությունների անցկացման գլխավոր սկզբունքը պահպանվել է: -Այո՛, չնայած մարզպետի հետևողական ջանքերին՝ հարամել ընտրությունները՝ իրեն չվերապահված լիազորություններով, մարզպետն ընտրությունների ամբողջ օրը զբաղվել է ինքնիրավչությամբ, նա այդ օրը մարզպետ չէր: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: