Իրանի նախագահը հայտարարություն է արել ԱՄՆ-ի դեմ հնարավոր պատերազմի մասին

Իրանի նախագահը հայտարարություն է արել ԱՄՆ-ի դեմ հնարավոր պատերազմի մասին

Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ երկրի իշխանությունները մտադիր չեն պատերազմ սկսել ԱՄՆ-ի հետ: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն: Ռուհանին այդպիսի հայտարարություն է արել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ բանակցություններից հետո: Նրա խոսքով՝ Իրանը չի դառնա այն երկիրը, որը ռազմական հակամարտություն կսկսի: Միևնույն ժամանակ նա նշել է, որ Իրանը վճռականորեն կպատասխանի, եթե իր դեմ պատերազմ սանձազերծեն: